ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինի հետ հունիսի 12-ին Սինգապուրում հանդիպելու մտադրությունը` հյուսիսկորեացի առաջնորդի խորհրդական Կիմ Յոն Չոլի հետ հանդիպումից հետո: Սպիտակ տան տերը նշել է, որ խորհրդականն իրեն է փոխանցել Կիմ Չեն Ինի «լավ և հետաքրքիր» նամակը: