Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մտադիր է պաշտոնական այց կատարել ԿԺԴՀ և հանդիպել Կիմ Չեն Ինի հետ` մայիսի 30-ին Սիրիայում ԿԺԴՀ նոր դեսպանի հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ նա ասել է. «Ես լի եմ վճռականությամբ ապագայում այցելել ԿԺԴՀ և հանդիպել գերագույն ղեկավար Կիմ Չեն Ինի հետ»: Սիրիայի նախագահը նշել է, որ ԿԺԴՀ առաջնորդի քաղաքականության շնորհիվ վերջին ժամանակներս Կորեական թերակղզում դիտվում են դրական փոփոխություններ: «Սիրիայի կառավարությունն այսուհետ նույնպես մտադիր է աջակցել ԿԺԴՀ քաղաքական կուրսին»,- ասել է նա: