ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՆԱՏՕ-ն չի օգնի Իսրայելին Իրանի հետ ռազմական բախման դեպքում

ՆԱՏՕ-ն չի օգնի Իսրայելին Իրանի հետ ռազմական բախման դեպքում
03.06.2018 | 14:05

ՆԱՏՕ-ի գլխավոր քատուղար Ենս Ստոլտենբերգը Der Spiegel-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի օգնի Իրայելին Իրանի հետ զինված հակամարտության դեպքում: Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի կարող Իսրայելին անվտանգության լիարժեք երաշխիքներ տալ, քանի որ երկիրը կազմակերպության անդամ չէ, թեև շարունակում է դաշինքի գործընկերը լինել: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է նաև, որ դաշինքը չի զբաղվում Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմամբ: «Դա մեր աշխատանքը չէ»,- ասել է նա:

Դիտվել է՝ 1152

Մեկնաբանություններ