ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նեթանյահուն հետաձգեց Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի քննարկումը

Նեթանյահուն հետաձգեց Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի քննարկումը
03.06.2018 | 19:29

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հետաձգել է Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի քննարկումները: ԱԳՆ այսօր հայտարարել է, որ Նեթանյահուն ընդունել է իրենց խորհրդատվությունը՝ հետաձգել քննարկումները մինչև Թուրքիայում կայանալիք առաջիկա ընտրություններ, այն հիմնավորմամբ, որ դա հավանաբար կշահարկվի Թուրքիայի նախագահի կողմից նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Դիտվել է՝ 1414

Մեկնաբանություններ