ԱՄՆ ՊՆ Ջիմ Մատիսը հունիսի 3-ին հարավկորեացի և ճապոնացի պաշտոնակիցների հետ Սինգապուրում հանդիպումից առաջ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների մեղմացում չի լինի, մինչև Փհենյանը «անշրջելի քայլեր չձեռնարկի ամբողջական ապամիջուկայնացման ուղղությամբ»:
Նրա հայտարարությունները հնչում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ինի հանդիպումը հաստատելուց հետո: Թրամփը հայտարարել է, թե Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը դադարեցնելու կապակցությամբ «շատ դրական արդյունքներ» է ակնկալում Կիմ Չեն Ինի հետ բանակցություններից: