ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սլովենիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է Ժողովրդավարական կուսակցությունը

Սլովենիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է Ժողովրդավարական կուսակցությունը
04.06.2018 | 12:12

Սլովենիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տանում ընդդիմադիր աջակենտրոն կուսակցությունը, որը հայտնի է հակամիգրացիոն հայացքներով` հաղորդում է Reuters-ը՝ մեջբերելով Սլովենիայի հեռուստատեսության իրականացրած էքզիթ փոլի տվյալները: Ադրիատիկ ծովի ափին գտնվող երկրի՝ ընտրության իրավունք ունեցող 1,7 մլն բնակիչները քվեարկել են 25 կուսակցության օգտին, որոնցից 9-ը կանցնեն խորհրդարան՝ ըստ հարցման արդյունքների:

Ըստ ընտրական հանձնաժողովի տվյալների՝ քվեաթերթիկների 25 տոկոսի հաշվարկից հետո ձայների 26,3 տոկոսը ստացել է Սլովենիայի Ժողովրդավարական կուսակցությունը՝ առաջ անցնելով մյուսներից: 12,2 տոկոսով հաջորդում է LMS ձախակենտրոն կուսակցությունը:
Հերթական ընտրությունները պետք է կայանային հուլիսին, սակայն վարչապետ Միրո Ցերարը հրաժարական էր տվել գերագույն դատարանի որոշումից հետո, որով չեղարկվում էր երկաթուղային ճանապարհի կառուցման հավանության տված հանրաքվեի արդյունքները:

Դիտվել է՝ 931

Մեկնաբանություններ