Մեծ Բրիտանիան ԵՄ ներկայացուցիչների հետ հունիսի հանդիպումից առաջ առաջարկներ է մշակում բրեկզիտի վերաբերյալ` հունիսի 3-ին հայտնել է Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը: ԵՄ ներկայացուցիչների գագաթնաժողովը հունիսի 28-29-ին է: Նախարարը վստահություն է հայտնել, որ գագաթնաժողովից առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը «հիանալի առաջարկներ» կանի, որ դրական արձագանքներ կստանան Եվրամիությունում: