ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյանը ներկայացրել է հեղափոխությանն արված նվիրատվության հաշվետվությունը

Փաշինյանը ներկայացրել է հեղափոխությանն արված նվիրատվության հաշվետվությունը
04.06.2018 | 17:21

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում է հրապարակել է հեղափոխությանն արված նվիրատվությունների՝ նախնական-ամբողջական հաշվետվության ցանկը:

Մասնավորապես, նա հրապարակել է 49 լուսանկար, որտեղ նվիրատուների անուն-ազգանուններն են, գումարների չափն ու արժույթը: Ըստ այդմ, ամենամեծ նվիրատվության չափը կազմում է 5 մլն դրամ: Նվիրատվություն արվել է տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից եվրոպական այլ երկրներից:


Ընդհանուր առմամբ՝ ստացված նվիրատվությունները գերազանցում են 126 մլն դրամը:
Հաշվետվությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ:

Դիտվել է՝ 1108

Մեկնաբանություններ