Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ Վաշինգտոնի հետ առևտրային կամ որևէ այլ գործարար պայմանավորվածություն չի կարող ուժ ունենալ, եթե ամերիկյան կողմը նոր մաքսային դրույքաչափեր սահմանի երկկողմ առևտրում: Ժամեր առաջ Պեկինում ավարտվեցին առևտրի վերաբերյալ ամերիկա-չինական հերթական բանակցությունները՝ ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբըր Ռոսի և Չինաստանի փոխվարչապետ Լյու Հուի միջև:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս է հայտարարել, որ ամերիկա-չինական առևտրում ավելի շատ չինական արտադրանք ու ծառայություն է վաճառվում ԱՄՆ-ում, քան՝ հակառակը, ուստի առաջարկել է մոտ 50 միլիարդ դոլար արժողությամբ չինական տարաբնույթ ապրանքների նկատմամբ սահմանել նոր՝ ավելի բարձր մաքսավճարներ: