ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Տեսանելի ապագայում Պուտին - Թրամփ հանդիպում չի նախատեսվում

Տեսանելի ապագայում Պուտին - Թրամփ հանդիպում չի նախատեսվում
04.06.2018 | 23:21

«ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ որևէ աշխատանք այս պահին չի իրականացվում»` լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Մեր նախագահը Պետերբուրգի տնտեսական համաժողովի ընթացքում նշել էր, որ ԱՄՆ-ը ՌԴ-ն քննարկելու բազմաթիվ թեմաներ ունեն: Չնայած դրան, այս պահին երկկողմ գագաթաժողովի կազմակերպման ջանքերը մնացել են մարտի 20-ի մակարդակի վրա, երբ Դոնալդ Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկեց քննարկել հանդիպման հավանականությունը», - նշել է Ուշակովը:

Դիտվել է՝ 1203

Մեկնաբանություններ