Հորդանանի թագավոր Աբդալան պաշտոնանկ է արել վարչապետ Հանի Մուլքիին:
Թագավորության պատմության ընթացքում արձանագրված ամենազանգվածային ցույցերի մասնակիցները բողոքում էին Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջով իրականացված հարկերի կտրուկ ավելացման դեմ:
Մուլքիի փոխարեն Աբդալան վարչապետ է նշանակել Համաշխարհային բանկի նախկին աշխատակից Օմար Ալ-Ռազակին: Հորդանանի արհմիությունների ղեկավարները հայտարարում են, որ բողոքի գործողությունները կշարունակվեն այնքան, քանի դեռ իշխանությունները չեն հայտարարել հարկային նոր փաթեթի չեղարկման մասին: