ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը պատմել է, թե ինչու է Թրամփի հետ հանդիպումը հետաձգվել

Պուտինը պատմել է, թե ինչու է Թրամփի հետ հանդիպումը հետաձգվել
04.06.2018 | 23:24

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը մինչև հիմա տեղի չի ունեցել ԱՄՆ-ում կատաղի ներքաղաքական պայքարի պատճառով:

«Դա պետք է հարցնել ԱՄՆ մեր գործընկերներին: Իմ կարծիքով՝ դա ԱՄՆ-ում կատաղի ներքաղաքական պայքարի հետևանքն է», - նշել է Պուտինը ավստրիական ORF հեռուստաալիքին հարցազրույցում, որից մեջբերում է ներկայացրել ավստրիական ռադիոն:

Դիտվել է՝ 1086

Մեկնաբանություններ