ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՄԱԳԱՏԷ. Իրանը լիովին կատարում է միջուկային գործարքը

ՄԱԳԱՏԷ. Իրանը լիովին կատարում է միջուկային գործարքը
04.06.2018 | 23:25

Իրանը գործում է իր միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի շրջանակներում, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:

«Գործակալությունը շարունակում է հետևել, որ միջուկային նյութերը՝ Իրանի կողմից հայտարարված երաշխիքների մասին համաձայնությանը համապատասխան չուղղորդվեն այլ նպատակների: Շարունակվում է Իրանում չհայտարարված միջուկային նյութերի և այլ գործունեության բացակայության ստուգումը», - նշել է Ամանոն ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդին զեկույցում:

Դիտվել է՝ 1312

Մեկնաբանություններ