ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «ԱՄՆ-ի և այլ օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողություններին հակազդելու միջոցների» մասին օրենքը, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։
Փաստաթուղթը թույլ է տալիս պատասխան պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի ու այլ երկրների ոչ բարեկամական քայլերի դեպքում։ Դրանք կարող են կիրառվել պետությունների, նրանց իրավասության տակ գտնվող կազմակերպությունների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների նկատմամբ։
Օրինագծի համահեղինակներն են Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն ու խմբակցությունների ղեկավարները։