ԱԺ պատգամավոր Ֆելքիս Ցոլակյանը հայտարարում է, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից:
«Թերևս բոլորին է հայտնի, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ մայիսի 1-ին վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է նաև համագործակցությունը ՀՀԿ խմբակցության հետ։ Հաշվի առնելով, որ ԱԺ պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային ընտրակարգով և ունեմ ուղղակի պարտավորություններ իմ օգտին քվեարկած մեր հայրենակիցների և ողջ Շիրակ աշխարհի առջև՝ շարունակելու եմ հանդես գալ որպես անկախ պատգամավոր և ներկայացնել մեր ժողովրդի խնդիրները»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է պատգամավորը։
ՀՀԿ 58 պատգամավորներից մնացին 54-ը։ Ավելի վաղ խմբակցությունը լքել էին Արման Սահակյանը, Շիրակ Թորոսյանը և Արթուր Գևորգյանը։