ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պաշտպանության նախարարը ՌԴ-ում քննարկել է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր

Պաշտպանության նախարարը ՌԴ-ում քննարկել է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր
05.06.2018 | 12:52

ՌԴ աշխատանքային այցի շրջանակում հունիսի 4-ին Պնախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ռոստեխնոլոգիի» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի և «Ռոսոբորոնէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հարցեր և փոխգործակցության զարգացման ուղիները:

Դիտվել է՝ 1079

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.