ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտին․ Մենք չենք ուզում, որ մեր երկրում հայտնվեն տարբեր Սաակաշվիլիներ

Պուտին․ Մենք չենք ուզում, որ մեր երկրում հայտնվեն տարբեր Սաակաշվիլիներ
06.06.2018 | 12:06

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Ավստրիա: Այցի նախօրեին նա հարցազրույց է տվել ավստրիական ORF հեռուստաընկերության մեկնաբան Արմին Վոլֆին: Ավստրիացի լրագրողն առաջարկել է վերջապես խոստովանել, որ Դոնբասի անջատողականներն են կործանել «Բոինգ» օդանավը «Բուկ» տիպի ռուսական հրթիռով, որը բերվել էր Ռուսաստանի տարածքից՝ Կուրսկից: Պուտինը լրագրողի առաջարկը չի ընդունել և պնդել է, որ Ռուսաստանը չի կարող վստահել միջազգային խմբի հետաքննության արդյունքներին, քանի որ ռուսաստանցի փորձագետները հնարավորություն չեն ունեցել մասնակցել դրա աշխատանքներին, և հերթական անգամ շեշտել է, որ նախ և առաջ ՈՒկրաինան է մեղավոր աղետի համար, քանի որ օդանավը կործանվել է ՈՒկրաինայի օդային տարածքում:


Նա շեշտել է, թե ՈՒկրաինայի արևելքում բոլորը՝ և ուկրաինական բանակը, և անջատողականները, սովետական զենք են օգտագործում: Վոլֆը պնդել է, որ արդեն հայտնի է, թե ովքեր են այդ հրթիռը բերել Դոնբաս և որտեղից: «Կա տեսագրություն, բազմաթիվ հեռախոսազրույցների ձայնագրություններ, տասնյակ վկայություններ: Իսկ Դուք արդեն մեկ տարի է` պնդում եք, որ սա չի համապատասխանում իրականությանը, բայց ոչ ոք Ձեր խոսքերին չի հավատում: Արդյոք չե՞ք կարծում, որ նման ձևով Դուք կասկածի տակ եք դնում Ռուսաստանի պաշտոնական հայտարարությունները»,- ասել է Վոլֆը: Պուտինը հարցազրույցի ժամանակ պարբերաբար ասում էր լրագրողին, որ չընդհատի և թույլ տա պատասխանել հարցին: Հստակ պատասխան ՌԴ նախագահը չի տվել նաև Ղրիմի անեքսիայի մասին լրագրողի հարցին: Արմին Վոլֆն ընդգծել է, թե այսօր շատերը չեն հավատում Ռուսաստանի պաշտոնական փաստարկներին, քանի որ տարիներ առաջ Պուտինը հայտարարել էր, որ Ղրիմում չկան ռուսական զորքեր, և այսպես կոչված «կանաչ մարդիկ»՝ առանց տարբերանշանների կանաչ համազգեստով մարդիկ, տեղի ինքնապաշտպանության ուժերն են, մինչդեռ որոշ ժամանակ անց պարզվել է, որ նրանք իսկապես ռուսաստանցի զինվորականներ էին, և Պուտինը ստիպված է եղել խոստովանել: Վլադիմիր Պուտինը այս հարցին ի պատասխան հայտարարել է, թե Ղրիմում միշտ էլ եղել են ռուսական զորքեր, քանի որ այնտեղ միշտ տեղակայված է եղել ռուսական բազան: Ղրիմի բռնակցման մասին հարցին պատասխանելով՝ Ռուսաստանի նախագահն ասել է, թե ինքնորոշման իրավունքը գրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում, և երբ ժողովուրդն ինքնորոշվել է, ամենևին էլ կարևոր չէ, որ ուրիշ երկրները ճանաչեն այդ իրավունքը, ու հերթական անգամ Ղրիմը համեմատել է Կոսովոյի հետ: «Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի դատարանի որոշման մեջ գրված է, որ կենտրոնական իշխանությունների համաձայնությունը պարտադիր չէ, Կոսովոյի բնակչությունն իրականացրել է ինքնորոշման իր իրավունքը»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ռուսաստանի նախագահը:


Պուտինը ստիպված է եղել պատասխանել իր վաղեմի ընկեր և խոհարար Եվգենի Պրիգոժինի մասին հարցին ևս: Պրիգոժինը արևմտյան պատժամիջոցների տակ է, ու Արևմուտքը նրան մեղադրում է ֆեյքերի ֆաբրիկա ստեղծելու և ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձերի մեջ: Ռուսաստանի նախագահը պնդել է, որ Պրիգոժինը կապ չունի պետության հետ, և համեմատել է նրան Սորոսի հետ:


Ավստրիացի լրագրողը հարցրել է նաև Ալեքսեյ Նավալնու մասին, թե ինչու նրան թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին, ինչու Պուտինը չի տալիս նրա անունը: Այս անգամ էլ Ռուսաստանի նախագահը ընդդիմադիր գործչի անունը չի տվել և նրան նորից համեմատել է Միխեիլ Սաակաշվիլու հետ․ «Մենք չենք ուզում, որ մեր երկրում հայտնվեն տարբեր Սաակաշվիլիներ»: Հարցին՝ արդյո՞ք չորրորդ նախագահական ժամկետից հետո պատրաստվում է թողնել քաղաքականությունը, թե՞ ստանձնելու է վարչապետի պաշտոնը իշխանությունում մնալու համար, Պուտինը նորից հստակ պատասխան չի տվել: Սկզբից նա կատակով հարցին հարցով է պատասխանել՝ «Իսկ Դուք ինչպե՞ս եք ուզում», հետո էլ ասել է, թե դեռ նոր է սկսվել իր չորրորդ նախագահության ժամկետը, և վաղ է խոսել այդ ամենի մասին:

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ