ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդիրը

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդիրը
06.06.2018 | 12:07

ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանի ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցությունների ժամանակ կքննարկեն նաև ղարաբաղյան հիմնախնդիրը՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:
Մնացականյանը երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի մայրաքաղաք կմեկնի վաղը․ «Քննարկումները Փաշինյան - Պուտին՝ մայիսի 14-ին կայացած հանդիպման համատեքստում, և երկկողմ, և բազմակողմ հարթակներում մեր ջանքերի համադրման հարցերը, և, բնականաբար, ղարաբաղյան հիմնախնդիրը արծարծվելու են»: Ղարաբաղյան բանակցություններում սպասվում են նոր առաջարկներ հարցին Տիգրան Բալայանը պատասխանեց. «Ամսի 13-ին համանախագահները լինելու են Երևանում, նոր առաջարկություններ բերելու մասին տեղեկություններ չունեմ, չկա նման բան»:

«Գիտեք, որ կան համանախագահների առաջարկություններ, որոնց հիմնական դրույթները արտացոլված են հինգ հայտնի հայտարարություններում, որոնց հիմքը կազմում են միջազգային իրավունքի երեք սկզբունքները, որոնք հավասարազոր են և այդ վեց տարրերը առաջարկությունների փաթեթի մասին»: Բալայանը հավելեց՝ այս պահին պայմանավորվածություն չկա Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի, կամ երկու երկրների արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ: «Հունիսի 13-ին համանախագահները կլինեն Երևանում, դա կլինի փաստացի առաջին դեմ առ դեմ շփումը համանախագահների և Հայաստանի նոր իշխանությունների, որից հետո արդեն կծրագրվեն հետագա քայլերը: Մի բանում վստահ եղեք, որ եթե որևիցե շփում ծրագրվի, դա գաղտնի չի պահվելու, անպայման կհրապարակվի»,- նշեց Տիգրան Բալայանը:

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ