ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Խամենեի. Իրանը պետք է պատրաստ լինի միջուկային ծրագրի շուտափույթ վերսկսմանը

Խամենեի. Իրանը պետք է պատրաստ լինի միջուկային ծրագրի շուտափույթ վերսկսմանը
06.06.2018 | 12:08

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երկուշաբթի երեկոյան հայտարարել է, թե երբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015-ին կնքված համաձայնագիրը վերջնականապես դադարի գործել, Թեհրանն առանց հապաղելու գործի կդնի ուրանի հարստացման համար նախատեսված իր ողջ տեխնիկական համալիրը:


«Ես հրահանգել եմ Իրանի Ատոմային էներգիայի գործակալությանը պատրաստ լինել միջուկային համաձայնագրի շրջանակներում ուրանի հարստացման ծավալները մինչև 190 հազար միավորի հասցնելուն: Դրան ուղղված նախապատրաստական աշխատանքները շուտափույթ պետք է ավարտին հասցվեն, որպեսզի այն պահին, երբ նախագահը հանդես գա համապատասխան հրահանգով, հաջորդ օրն արդեն այդ գործողությունները մեկնարկեն»,- հայտարարել է Խամենեին` դիմելով Թեհրանի խոշորագույն մզկիթներից մեկում հավաքված երկրի քաղաքական, հոգևոր և զինվորական ղեկավարներին: Իսլամական հանրապետության գերագույն առաջնորդը հատուկ նախազգուշացում է ուղղել Եվրամիության և միջուկային համաձայնագիրը կնքած եվրոպական պետությունների` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներին․ «Կամ եվրոպացիները միանշանակորեն հանդես են գալիս Վաշինգտոնի` միջուկային համաձայնագիրը լքելու և Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու դեմ, կամ էլ Թեհրանը վերսկսում է միջուկային ծրագիրը»:


Երեկվա ելույթում Ալի Խամենեին չի շրջանցել բալիստիկ հրթիռների արտադրության իրանական ծրագիրը` կոչ անելով հույսեր չփայփայել, թե Թեհրանը կարող է հրաժարվել ռազմական արդյունաբերության նաև այդ ճյուղից․ «Որոշ եվրոպացիներ խոսում են թե Իրանի դեմ պատժամիջոցների և թե հրթիռների արտադրության մեր պաշտպանական ծրագիրը սահմանափակելու մասին: Ես դիմում եմ եվրոպական այդ կառավարություններին` ձեր այդ երազանքը երբեք իրականություն չի դառնա»:

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ