Ռուսաստանի հետ Արևմուտքի հարաբերությունները, ԿԺԴՀ-ի խնդիրը, Կորեական թերակղզու միջուկազերծման ջանքերը, իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը և Սիրիան կլինեն Կանադայում յոթնյակի գագաթնաժողովի արտաքին քաղաքական օրակարգի հիմնական թեմաները, Բեռլինում լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության աղբյուրը: Կարևորագույն թեմաներից մեկը կդառնա ԿԺԴՀ-ի խնդիրը:
«Յոթնյակի մասնակիցներն ընդհանուր նպատակ ունեն. դա Կորեական թերակղզու միջուկազերծումն է: Հարկ է սպասել, նրանք կհաստատեն այդ նպատակը»,- նշել են կառավարությունում:
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագր վերաբերյալ G7-ի մասնակիցների շրջանում «կան տարակարծություններ», նշել են ԳԴՀ-ի նախարարների կաբինետում:«Մենք համաձայնագիրը կպաշտպանենք այնքան, քանի դեռ Իրանը կկատարի»,- նշել է աղբյուրը: Նրա խոսքով՝ յոթնյակը համակարծիք է, որ Սիրիայում հարկավոր է առաջընթացի հասնել և հակամարտության քաղաքական լուծում գտնել: