Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է պատասխան միջոցներ կիրառել Վաշինգտոնի դեմ՝ ի պատասխան այդ երկիր ներմուծվող ալյումինի և պողպատի համար ԱՄՆ-ի բարձրացրած հարկերի` գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը։
Չավուշօղլուն նշել է, որ այդ հարցն իրենք բարձրացրել են ԱՄՆ պետդեպի ղեկավար Մայք Պոմպեոյի հետ նախօրեին Վաշինգտոնում հանդիպման ժամանակ։ «Մենք քննարկել ենք մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները։ Նոր մտցված հարկերը խիստ անհանգստացրել են մեզ։ Մենք բանակցությունների ընթացքում շեշտեցինք, որ եթե մենք պատասխան միջոցներ ձեռնարկենք, դրանք ավելի շատ վնաս կհասցնեն ԱՄՆ-ին, քանի որ մենք ավելի շատ ապրանք ենք ներմուծում ԱՄՆ, քան արտահանում այդտեղից»,- ասել է Չավուշօղլուն։