ԱՄՆ-ը հորդորում է դաշնակիցներին և գործընկերներին ջանասիրաբար գործել՝ համոզվելու, որ Իրանը չի մոլորեցնում իրենց՝ իր «զազրելի քայլերը» ֆինանսավորելու համար` ասել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Սիգլ Մանդելքերը:
«Դուք պետք է ավելի կոշտ պահանջեք ձեր ֆինանսական համակարգերից, պահանջեք ձեր ընկերություններից՝ անել ավելին, որ չհայտնվեն Իրանի նենգ ցանցում, հստակ պատկերացում լինի այն էական ռիսկերի մասին, որ կառաջանան Իրանում ընկերությունների, անձանց հետ բիզնես անելու պարագայում»,- ասել է նա: