ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իտալիայի նոր վարչապետի առաջնահերթություններից է Ռուսաստանի հետ կապերի ամրապնդումը

Իտալիայի նոր վարչապետի առաջնահերթություններից է Ռուսաստանի հետ կապերի ամրապնդումը
06.06.2018 | 13:16

Իտալիայի նոր վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ իր կառավարության առաջանահերթություններն են լինելու ապօրինի ներգաղթի դադարեցումը և Ռուսաստանի հետ կապերի ամրապնդումը:

Ելույթ ունենալով խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում, Կոնտեն ասել է, որ ջանքեր է գործադրելու Ռուսաստանի ուղղությամբ «բացվելու համար», որ ենթադրում է վերացնել Մոսկվայի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները, որոնք, ըստ Իտալիայի վարչապետի, հարվածում են քաղաքացիական հասարակությանը: Սենատը երեկ հաստատեց Ջուզեպե Կոնտեի կառավարության կազմը: Ստորին պալատում քվեարկությունը կկայանա այսօր:

Դիտվել է՝ 1171

Մեկնաբանություններ