ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՀ ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա

ՀՀ ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա
06.06.2018 | 13:17

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 6-7-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:
Նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները Սերգեյ Լավրովի, Պետդումայի պատգամավորների և Դաշնային խորհրդի սենատորների հետ:
Նա կհանդիպի Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ:

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ