ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կատարը դիտարկում է ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորությունը

Կատարը դիտարկում է ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորությունը
06.06.2018 | 13:22

Կատարը կցանկանար անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին` երկրի պաշտպանության նախարարության ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության հարցերով պետնախարար Հալեդ բեն Մուհամեդ ալ-Աթիան:

«Կատարն արդյունավետ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, այդ համագործակցությունը զարգանում է օր օրի և կարող է հանգեցնել Կատարի տարածքում որևէ ստորաբաժանման կամ ՆԱՏՕ-ի մասնագիտացված կենտրոնի տեղակայման: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցությանը՝ մենք դաշինքի հիմնական գործընկերն ենք դրանից դուրս, ՆԱՏՕ-ի լիարժեք անդամակցությանը հասնելու հավակնություններ կան դաշինքի գործընկերության ընդլայնման դեպքում»,- նշել է նա: Նրա խոսքով՝ դաշինքը կարող էր օգնել Կատարին պայքարել ահաբեկչության և դրա ֆինանսավորման դեմ, նաև՝ կարող էր դառնալ տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխավոր:

Դիտվել է՝ 1196

Մեկնաբանություններ