Գործարար պատգամավոր, անկուսակցական Սամվել Ալեքսանյանը դուրս է գալիս ԱԺ ՀՀԿ խմբակցությունից: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ասաց, որ դիմումը Ալեքսանյանը այսօր է ներկայացրել, և վաղը խմբակցությունը կքննարկի նրա և գործարար պատգամավորների՝ Արտակ Սարգսյանի և Արման Սահակյանի դիմումները: Բաղդասարյանը վստահեցրեց, որ բիզնեսի ներկայացուցիչները ազատ են իրենց գործողություններում, և նրանց հեռանալով խմբակցությունը ինքնամաքրվում է:
ՀՀԿ խմբակցության պատգամավորների թիվը դառնում է 52: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասել է, որ խմբակցությունը, պահպանելով մեծամասնությունը խորհրդարանում, կորցնում է բացարձակ մեծամասնությունը` 50+1 տոկոս: ԱԺ-ն ունի 105 պատգամավոր: