Դաշինքը մերժել է ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալու Կատարի դիմումը: «Վաշինգտոնյան պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ միայն եվրոպական երկրները կարող են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ»,- ասված է հաղորդագրությունում:
Բացառություն են միայն ԱՄՆ-ն ու Կանադան: Կատարի փոխվարչապետ, պաշտպանության հարցերով պետնախարար Հալեդ բեն Մուհամեդ ալ-Աթիյանը հայտարարել էր, որ Կատարը կցանկանար անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին, որի հետ այժմ արդյունավետ համագործակցում է:
Նրա խոսքով՝ դաշինքը կարող էր օգնել պայքարել ահաբեկչության և դրա ֆինանսավորման դեմ, նաև՝ կարող էր դառնալ տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխավոր: