ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանում բիզնեսի ծավալմանը խոչընդոտող մի քանի հարցեր կան, որոնք մեկ օրում լուծվել են

Հայաստանում բիզնեսի ծավալմանը խոչընդոտող մի քանի հարցեր կան, որոնք մեկ օրում լուծվել են
07.06.2018 | 12:24

Մի քանի հարցեր կան, որոնք խոչընդոտում են բիզնեսի ծավալմանը Հայաստանում. դա նախ և առաջ զանազան կոռուպցիոն սխեմաներն էին և իշխանությունների անձնական բիզնես հետաքրքրությունները: Հայ-բրիտանական բիզնես ֆորումին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ, օրինակ, եթե ինքը որևէ ոլորտում անձնական բիզնես հետաքրքրություն ունենա, այլ անձինք դժվար թե կարողանան իր հետ մրցակցել։


Արարատ Միրզոյանը նշեց, որ այս հարցը, ինչպես նաև դատարանների հարցը մեկ օրում լուծվել է. «Մենք՝ ՀՀ իշխանություններս, չունենք բիզնես հետաքրքրություններ, և գործադիր իշխանությունը որևէ կերպ չի փորձում ազդել դատարանների վճիռների վրա: Սրանք են այն խնդիրները, որոնք էական են բիզնեսի համար: Վստահ եմ, որ առաջիկա ամիսներին, տարիներին մենք կտեսնենք էական փոփոխություններ այս հարցում»։ Փոխվարչապետն ասաց, որ դա մեկ օրում չի արվում, մեծ ընկերությունները պլանավորման երկարատև փուլեր են անցնում, ուսումնասիրում են շուկան։

Դիտվել է՝ 645

Մեկնաբանություններ