ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աշխարհի ամենախաղաղասեր երկրները

Աշխարհի ամենախաղաղասեր երկրները
07.06.2018 | 12:29

Ըստ «Խաղաղասիրության գլոբալ ինդեքսի»՝ Տնտեսության և խաղաղության ինստիտուտը կազմել է վարկանիշային աղյուսակը, որի առաջին տեղում է Իսլանդիան, երկրորդն է Նոր Զելանդիան, երրորդը՝ Ավստրիան։

Տասնյակում են Պորտուգալիան, Դանիան, Կանադան, Չեխիան, Սինգապուրը, Ճապոնիան, Իսլանդիան։ Ոչ խաղաղասեր երկրների շարքում առաջատարը Սիրիան է։ Առաջին տասնյակում են Աֆղանստանը, Հարավային Սուդանը, Իրաքը, Սոմալին, Եմենը, Լիբիան, Կոնգոն և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը։
Ցուցանիշը կազմելիս հաշվի են առել արտաքին և ներքին պատերազմները, հարևանների նկատմամբ վերաբերմունքը, քաղաքական համակարգի անկայունությունը և այլն։

Դիտվել է՝ 1012

Մեկնաբանություններ