ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՀԿ ԵԿ-ի հրավերով Հայաստանում կանցկացվի Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության հավաքը

ՀՀԿ ԵԿ-ի հրավերով Հայաստանում կանցկացվի Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության հավաքը
07.06.2018 | 15:39

Հունիսի 7-10-ը Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հրավերով Հայաստանում է լինելու Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության (IYDU) պատվիրակությունը։

Միջազգային այս կառույցը Հայաստանում է՝ անցկացնելու IYDU-ի հերթական հավաքը՝ «Ժողովրդավարությունը՝ գործողության մեջ» խորագրով։ Հավաքին մասնակցելու են մի շարք երկրների պատվիրակներ։


Նախատեսված են արտասահմանցի հյուրերի հանդիպումներ պատգամավորների, պետական, քաղաքական գործիչների հետ, ինչպես նաև՝ մշակութային այցելություններ։
IYDU-ն միջազգային երիտասարդական քաղաքական կազմակերպություն է, որը միավորում է աջակենտրոն քաղաքական ուղղվածություն ունեցող երիտասարդական թևերին: Միությունը ստեղծվել է 1981թ.: Այն միավորում է ավելի քան 80 երկրի շուրջ 127 անդամ կազմակերպությունների: Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը 2017թ. հոկտեմբերից միջազգային այս կառույցի լիիրավ անդամ է:

Դիտվել է՝ 997

Մեկնաբանություններ