Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Զոհրաբ Մնացականյան․ Հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունները բնական են և բանական

Զոհրաբ Մնացականյան․ Հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունները բնական են և բանական
07.06.2018 | 23:13

Մոսկվա այցի շրջանակում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել ՌԴ ԴԺ 2 պալատների՝ Պետդումայի և Դաշնության Խորհրդի՝ բոլոր քաղաքական խմբակցությունները ներկայացնող պատգամավորների և սենատորների հետ: Ռուսաստանցի օրենսդիրներն ընդգծել են նման մակարդակով պարբերական հանդիպումների անցկացման կարևորությունը՝ առաջին ձեռքից երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության զարգացումներին տեղեկանալու առումով։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնել հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերին:

Անդրադարձ է կատարվել Միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին, որը երկկողմ դաշնակցային հարաբերությունների առաջմղման հարցում իր ուրույն դերակատարությունն ունի: Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ այդ զարգացումների օրակարգը զուտ ներհայաստանյան էր, բոլոր փոփոխությունները տեղի են ունեցել ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում։ Նա ներկայացրել է կառավարության ծրագիրը և առաջնահերթությունները, արտաքին քաղաքական գլխավոր ուղղությունները: Այս համատեքստում նախարարն անդրադարձել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարին՝ ընդգծելով, որ հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունները բնական են և բանական:


ՀՀ ԱԳ նախարարը և ՌԴ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայ-ռուսաստանյան խորհրդարանական համագործակցությունը երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով։ Զրուցակիցները կարևորել են հայ համայնքի արդյունավետ դերակատարությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական, եղբայրական հարաբերությունների հետագա զարգացման գործում:


Մնացականյանը հանգամանալից անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին և կարևորել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի կարևոր ներդրումը: Նա ներկայացրել է հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ շեշտելով, որ հայկական կողմի համար առաջնայինն Արցախի կարգավիճակն է և Արցախի բնակչության անվտանգությունը:

Դիտվել է՝ 1456

Մեկնաբանություններ