ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արամ Սարգսյան. Այն ելույթը, որը ունեցավ երկրի վարչապետը, մեզնից յուրաքանչյուրն իր մտքում ունեցել է

Արամ Սարգսյան. Այն ելույթը, որը ունեցավ երկրի վարչապետը, մեզնից յուրաքանչյուրն իր մտքում ունեցել է
07.06.2018 | 23:15

Ժողովուրդն է պարտադրել, որ երկրում քաղաքական փոփոխություն տեղի ունենա, որ Սերժ Սարգսյանն ասի՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալ էի»` ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

«ՀՀԿ-ականների տված հարցը, թե ո՞վ է պատասխանատու այս ծրագրի համար, ստիպեց ինձ ելույթ ունենալ: Քաղաքական առումով պետք է լինի պատասխանատու, բայց եկեք նայենք այլ տեսանկյունից՝ մի կողմ թողնելով քաղաքագիտությունը: Այն ելույթը, որը ունեցավ երկրի վարչապետը, մեզնից յուրաքանչյուրն իր մտքում ունեցել է: Գուցե մի քիչ վատ ենք ձևակերպել, մի քիչ լավ, բայց մեզնից ամեն մեկն իր մտքում ունեցել է դա: Բոլորն ուզում են նման Հայաստան ունենալ: Ուզում եք, որ մեր թոռները նման Հայաստանում ապրեն, որտեղ առավելություն ունեցողներ չլինեն: Կասկածում եք, որ Նիկոլ Փաշինյանը հենց այնպե՞ս է ասում, բաժնեմասե՞ր է հետո ունենալու: Ես չեմ կասկածում»,- ասաց Արամ Սարգսյանը: Նա հարց հնչեցրեց՝ ուզում ենք կառավարությունը հաջողի՞, թե պարտվի: Նա ասաց, որ բոլորն իրենցից կախված ամեն ինչ անելու են, որ հաջողության հասնեն:

«Դա չի նշանակում, որ չպետք է լինի ընդդիմություն, ոչ, ՀՀԿ-ն շատ լավ ընդդիմություն է: Ես միանում եմ դիտարկմանը, որ ԱԱԾ-ն լուրջ ֆունկցիաներ ունի, և եկեք կցենք սա որևէ մեկին: Ես միանում եմ նաև այն դիտարկմանը, որ աշխատատեղերի ստեղծում լինի՝ հանքաարդյունաբերությամբ, շինարարությամբ և այլն: Իհարկե, առաջնահերթ են նոր տեխնոլոգիաները, բայց դրանք 5-10 հազար մարդ են ներգրավվելու»,- ասաց նա: Արամ Սարգսյանի խոսքով՝ եթե երկրի բնակչության 1/3-րդը աղքատ է, չի կարող հարստանալ առանց ռեսուրսների: Միաժամանակ նա ասաց, որ այս ոլորտում խնդիրներ չպետք է առաջացնենք:

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ