ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մոգերինին խնդրել է լրացուցիչ 6,5 մլրդ եվրո հատկացնել ԵՄ-ի պաշտպանությանը

Մոգերինին խնդրել է լրացուցիչ 6,5 մլրդ եվրո հատկացնել ԵՄ-ի պաշտպանությանը
08.06.2018 | 14:02

ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելին խնդրել է լրացուցիչ 6,5 մլրդ եվրո հատկացնել ռազմական ուժերի ու տեխնիկայի տեղափոխման հնարավորությունների ընդլայնման համար:

Բրյուսելում` ելույթ ունենալով Պաշտպանության եվրոպական գործակալության խորհրդաժողովում նա ասել է. «Ես առաջարկել եմ տրանսպորտային ենթակառուցվածքը հաշվի առնել հաջորդ բյուջեի շրջանակներում և լրացուցիչ 6,5 մլրդ եվրո հատկացնել»,- ասել է նա: Մարտի վերջին Եվրահանձնաժողովը հաստատել է ռազմական ուժերի և տեխնիկայի տեղափոխման հնարավորությունների ընդլայնման համար Եվրոպայի տրանսպորտային ենթակառուցվածքի թողունակության բարձրացման պլանը, որը դարձել է ԵՄ-ի մշտական կառուցավորված պաշտպանական համագործակցության (PESCO) եվրոպական ծրագրի կենտրոնական նախագծերից մեկը։

ԵՄ-ն Թուրքիայից կոնկրետ բարեփոխումներ է ակնկալում
Թուրքիան պետք է կոնկրետ բարեփոխումներ կատարի օրենքի գերակայության ոլորտում, որ Բրյուսելի և Անկարայի երկկողմ հարաբերությունները զարգանան` ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ:


«Օրենքի գերակայության, անկախ դատարանի և հիմնարար ազատությունների ոլորտում կոնկրետ ու երկարաժամկետ առաջընթացը պարտադիր են ԵՄ-ի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,- նշվում է փաստաթղթում: ԵՄ-ն ընդգծել է, որ Թուրքիայի իշխանությունները մինչ այժմ ազատ չեն արձակել Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տեղական բաժանմունքներից մեկի նախագահ Թաներ Կըլըչին։

Դիտվել է՝ 1818

Մեկնաբանություններ