ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին հարցին, հայտարարել է. «Գիտակցումը, որ Երրորդ աշխարհամարտը կարող է այսօրվա քաղաքակրթության վերջը դառնալ, պետք է մեզ հետ պահի ծայրահեղ և չափազանց վտանգավոր գործողություններից միջազգային ասպարեզում»: ՌԴ նախագահը հիշեցրել է ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի խոսքերը. «Չգիտեմ` ինչպես կընթանա Երրորդ համաշխարհային պատերազմը, սակայն գիտեմ, որ չորրորդը կընթանա ձողերով և քարերով»: