ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չեն հանդիպի Քվեբեկում կայանալիք Մեծ յոթնյակի գագաթնաժողովում, որ պայմանավորված է Մեյի նկատմամբ Թրամփի հակակրանքով: Թրամփի շրջապատում աղբյուրները մանրամասնել են, որ ԱՄՆ նախագահը հոգնել է Մեյի՝ ուսուցչին բնորոշ վարվելաձևից: «Նա իրեն դպրոցական ուսուցչի պես է պահում, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը նրա հետ լավ հարաբերությունների մեջ է»,- նշել է ավելի վաղ կայացած Թրամփ-Մեյ հանդիպումներին ներկա եղած աղբյուրներից մեկը:
Հայտնի է, որ քաղաքական գործիչների հեռախոսազրույցներից մեկի ժամանակ Թրամփին բարկացրել է Մեյի մոտեցումը, երբ նա հարցերի ընդհանուր քննարկման ժամանակ միանգամից խորացել է քաղաքական դետալների մեջ: ԱՄՆ նախագահին դուր չի գալիս, որ Մեյն անընդհատ ինչ-որ խնդրանքներով է դիմում՝ փորձելով օգուտ ստանալ ԱՄՆ-ի հետ հարաբերություններից: Մեծ յոթնյակի հանդիպումը կմեկնարկի հունիսի 8-ին ու կտևի 2 օր: