ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտին. Պետք էր կապիտալը պահել Ռուսաստանում

Պուտին. Պետք էր կապիտալը պահել Ռուսաստանում
08.06.2018 | 14:06

Եկամուտներն անհրաժեշտ էր պահել Ռուսաստանում և ուղղել ռուսական տնտեսության զարգացմանը` հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի ժողովրդի հետ «ուղիղ կապի» ընթացքում՝ պատասխանելով Արևմուտքում ռուսաստանաբնակ գործարարների ակտիվների սառեցման մասին մտավախությունների հարցին: Պուտինին հարցրել են, թե ինչ խորհուրդ կտա խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, օրինակ, Ռոման Աբրամովիչին:

«Ռուսական խոշոր բիզնեսի ներկայացուցիչների մասին. ես արդեն ասել եմ մի քանի տարի առաջ, այժմ բառացի չեմ կրկնի: Ես զգուշացնում էի, որ իրադարձությունների նման զարգացումը, որին մենք այսօր բախվում ենք, հնարավոր է լինելու: Եվ, այդ մասին նախազգուշացնելով, խորհուրդ եմ տվել մեր բիզնեսին կապիտալները պահել հայրենիքում, պահել այնտեղ, որտեղ դրանք վաստակել են, դրանք օգտագործել ռուսական տնտեսության համար»,- ասել է ՌԴ նախագահը: Նրա խոսքով՝ ռուսական կառավարությունն օգնում է ձեռնարկություններին, որոնց գործունեությունն առաջնահերթ է համարում:

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ

կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am