ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույսով է նայում այն փոփոխություններին, որոնք ի հայտ են եկել Իրանի վարքագծում միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո:
«Իրանն իրեն բավականին այլ կերպ է դրսևորում: Նրանք շատ հարցերում այլ երկիր են վերջին երեք ամսում, և ես դրան նայում եմ հույսով, որ ինչ-որ բան, հնարավոր է, տեղի կունենա»` ասել է Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպումից հետո ասուլիսում: Նա մատնանշել է, որ Իրանի վարքագիծը փոխվել է Սիրիայում, Եմենում և այլուր: