Շվեդիան հավանություն է տվել Բալթիկ ծովի իր տնտեսական գոտում «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման աշխատանքներին` հայտնում է շվեդական Dagens Industri-ն: «Այսօր առավոտյան Շվեդիայի ԱԳՆ-ում հանդիպում է կայացել, որում ներկայացվել է այս տեղեկությունը»,- ասել է Շվեդիայի միջազգային հարցերով կենտրոնի կուսակցության ներկայացուցիչ Չերսթին Լունդգրենը:
Գազատարի կառուցումը Գերմանիայի տարածքում սկսվել է մայիսի սկզբին: Աշխատանքներ են իրականացվում Մաքլենբուրգ երկրամասի Լուբմին քաղաքի ցամաքային հատվածում: Գերմանիայի նավագնացության դաշնային գործակալությունը մարտին թույլտվություն է տվել նոր գազատարի կառուցման և շահագործման համար: