Կանադա մեկնելուց առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Ռուսաստանը պետք է ներկա գտնվի «Մեծ յոթնյակի» հանդիպմանը: ՈՒժեղագույնների ակումբի երբեմնի անդամ Ռուսաստանը «Մեծ ութնյակից» դուրս մնաց Ղրիմի բռնակցումից հետո: 2014-ից՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ֆրանսիայի և Ճապոնիայի ղեկավարները հանդիպումներ են ունենում առանց Ռուսաստանի նախագահի: