Ռուսաստանն ու Չինաստանը մտադիր են խորացնել և ներդաշնակեցնել եվրասիական ինտեգրացիոն գործընթացները` հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մենք վճռական ենք շարունակել համատեղ ջանքերը Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացները խորացնելու և ներդաշնակեցնելու համար:
Խոսքը ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու միակցման և ապագայում այս հիմքով մեծ եվրասիական գործընկերության ձևավորման մասին է»,- ասել է Պուտինը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցություններից հետո: Պուտինն ընդգծել է, որ այս ուղղությամբ կարևոր քայլ էր «մայիսին Աստանայում ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի ստորագրումը»: