ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալի Լարիջանի. Միջին Արևելքում անվտանգությունը կվտանգվի, եթե Իսրայելն ու Սաուդյան Արաբիան շարունակեն ճնշում գործադրել Թեհրանի վրա

Ալի Լարիջանի. Միջին Արևելքում անվտանգությունը կվտանգվի, եթե Իսրայելն ու Սաուդյան Արաբիան շարունակեն ճնշում գործադրել Թեհրանի վրա
09.06.2018 | 10:31

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Միջին Արևելքում անվտանգությունը կվտանգվի, եթե Իսրայելն ու Սաուդյան Արաբիան շարունակեն ճնշում գործադրել Թեհրանի վրա` հայտնում է Reuters-ը:

Տասնյակ հազարավոր իրանցիներ մասնակցել են հակաիսրայելական ցույցերի՝ պաղեստինցիների հետ համերաշխության օրվա կապակցությամբ: Նրանք վանկարկել են «Մահ Իսրայելին», «Մահ Ամերիկային» և այրել Իսրայելի ու ԱՄՆ-ի դրոշները: «Իսրայելը և Սաուդյան Արաբիան տարածաշրջանում քաոսի աղբյուրն են: Սաուդյան Արաբիայի, Իսրայելի և Ամերիկայի չարաբաստիկ եռանկյունին ցանկանում է տարածաշրջանը քաոսի վերածել: Տարածաշրջանի անվտանգությունը կվտանգվի, եթե նրանք շարունակեն ճնշում գործադրել Թեհրանի վրա»,- ասել է Լարիջանին ցուցարարներին:


Իսրայելը և Սաուդյան Արաբիան պաշտպանել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2015-ին Իրանի հետ կնքած միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշումը:
Վաշինգտոնը վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները և պահանջել է, որ Իրանը կտրուկ փոփոխություններ իրականացնի, դադարեցնի ուրանի հարստացման աշխատանքները և հեռանա Սիրիայից։

Դիտվել է՝ 1424

Մեկնաբանություններ