ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը Սի Ցզինպինի հետ չինական ազգային ուտեստներ է պատրաստել

Պուտինը Սի Ցզինպինի հետ չինական ազգային ուտեստներ է պատրաստել
10.06.2018 | 02:11

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ հանդիպման շրջանակում չինական խոհանոցի ուտեստներ է պատրաստել: Չին ու ռուս ղեկավարները պատրաստել են որոշ նրբուտեստներ՝ ռուսական պելմենիին շատ նման, մսով ու բանջարեղենով բլիթներ: Չինական պատվիրակության անդամներից մեկը, համտեսելով Պուտինի պատրաստածը, բթամատը վեր է պարզել՝ ցույց տալով, որ համը հրաշալի է:

«Դե, չէ՞ որ դա ես եմ պատրաստել»,- կատակով պատասխանել է Պուտինը: Պուտինն ու Սի Ցզինպինն ուտեստները պատրաստել են Տյանցզին քաղաքում: Պուտինը Սի Ցզինպինին նվիրել է սիբիրյան մայրիից պատրաստված ռուսական շոգեբաղնիք, որը կտեղադրվի մի հարմար վայրում:

Դիտվել է՝ 1289

Մեկնաբանություններ

կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am