Ռուսաստանն ու Իրանը հաջողությամբ համագործակցում են Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում` հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք հաջողությամբ համագործակցում ենք Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում: Եվ այստեղ խոսելիք ունենք, քանի որ կոնկրետ արդյունքներ կան»,- ասել է Պուտինը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ: «Ես ուրախ եմ ՇՀԿ շրջանակում միջազգային հանդիպման հարթակում ձեզ հետ աշխատելու հնարավորության համար»,- հավելել է Պուտինը։