ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սինգապուրի ԱԳՆ. ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները անհամաձայնությունները հաղթահարելու մտադրություն ունեն

Սինգապուրի ԱԳՆ. ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները անհամաձայնությունները հաղթահարելու մտադրություն ունեն
10.06.2018 | 21:13

ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները ցույց են տալիս, որ ունեն վերջին տարիներին կուտակված անհամաձայնությունները հաղթահարելու մտադրություն` ասել է Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնան:


«Ես հանդիպել եմ երկու երկրների ներկայացուցիչների հետ: Կարող եմ նշել, որ կա անկեղծություն, ցանկություն ու կամք անհամաձայնությունները հաղթահարելու համար»,- ասել է նա: «Տեսնենք, թե ինչի կարելի է հասնել բարի կամքի առկայության դեպքում»,- ասել է նա:

Դիտվել է՝ 1076

Մեկնաբանություններ