Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը խոսել է Ավստրիայում 7 մզկիթի փակման ու մոտ ապագայում սպասվող բազմաթիվ մահմեդական հոգևորականների արտաքսման մասին, գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը։
Նա սպառնացել է, որ Թուրքիան անպատասխան չի թողնի նման քայլերն ու հայտարարել է, որ եթե Արևմուտքը Ավստրիային պատշաճ դաս չտա՝ «այս գործը կարող է այլ զարգացումներ ունենալ»։ «Դուք սա անեք, մենք էլ ձեռքներս ծալած մնա՞նք։ Մենք էլ մի բան կանենք»,- ասել է Էրդողանը։ Նա շեշտել է, որ Ավստրիայի նման քայլերը ճանապարհ են բացում դեպի «Նոր խաչակրաց արշավանքի սկիզբ»։