ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կիմ Չեն Ինը ժամանել է Սինգապուր

Կիմ Չեն Ինը ժամանել է Սինգապուր
10.06.2018 | 21:15

Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնան հայտնել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինի՝ Սինգապուր ժամանելու մասին: Twitter-ի իր էջում նա գրել է. «Ողջունել եմ առաջնորդ Կիմ Չեն Ինին, որ քիչ առաջ ժամանեց Սինգապուր»։ Հյուսիսային Կորեայի նախագահը Սինգապուրի Չանգի օդանավակայան է ժամանել Air China ընկերության ինքնաթիռով։ Դրանից հետո նրա ավտոշարասյունը լքել է օդանավակայանի տարածքը։ Հունիսի 12-ին Սինգապուրում նախատեսված է Կիմ Չեն Ինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատմական հանդիպումը։

Դիտվել է՝ 1115

Մեկնաբանություններ