ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը հրահանգել է չստորագրել Մեծ յոթնյակի եզրափակիչ հռչակագիրը

Թրամփը հրահանգել է չստորագրել Մեծ յոթնյակի եզրափակիչ հռչակագիրը
10.06.2018 | 21:16

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է ամերիկյան կառավարության ներկայացուցիչներին չստորագրել Մեծ յոթնյակի եզրափակիչ հռչակագիրը:
Թրամփի` Թվիթերում կատարած գրառումները փաստում են, որ Սպիտակ տան ղեկավարն այդպես է արձագանքել հավաքը հյուրընկալող երկրի` Կանադայի վարչապետի հայտարարություններին, որ եզրափակիչ ասուլիսում կրկին քննադատել է ԱՄՆ քաղաքականությունը միջազգային առևտրի, մասնավորապես՝ պողպատի և ալյումինի ներկրման դրույքաչափերը բարձրացնելու հարցում:


Թրամփը «անազնիվ» է որակել Ջասթին Թրյուդոյի քննադատությունը, պնդելով, թե դա ԱՄՆ-ի պատասխանն է Կանադայում և այլ երկրներում ամերիկյան ապրանքների ներմուծման սահմանափակումներին: Երկկողմ առևտրից բացի, Վաշինգտոնի և դաշնակիցների միջև տարաձայնություններ են ի հայտ եկել նաև գլոբալ ջերմացման հարցերում: Մեծ յոթնյակի երկրները չեն պաշտպանել նաև Ռուսաստանը բանակցային սեղան վերադարձնելու Դոնալդ Թրամփի առաջարկը:

Դիտվել է՝ 1385

Մեկնաբանություններ