ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը կոչ է արել Մեծ յոթնյակի երկրներին զբաղվել կոնկրետ խնդիրների կարգավորմամբ

Պուտինը կոչ է արել Մեծ յոթնյակի երկրներին զբաղվել կոնկրետ խնդիրների կարգավորմամբ
10.06.2018 | 21:17

ՌԴ նախագահը կոչ է արել Մեծ յոթնյակի երկրներին դադարեցնել զազրախոսությունը և զբաղվել կոնկրետ խնդիրների կարգավորմամբ:
Նա այդպես է արձագանքել գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրին, որը կոչ է անում ուժի մեջ թողնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, քանի դեռ Մոսկվան չի իրագործել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով ստանձնած մինսկյան պարտավորությունները: Փաստաթուղթը նաև կոչ է անում Կրեմլին դադարեցնել աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին, չսասանել ժողովրդավարության հիմքերը այլ երկրներում, ընդգծում, որ համաձայն է Լոնդոնի եզրակացություններին` Կրեմլը մեղսակից է ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը: Անդրադառնալով Մեծ յոթնյակից Ռուսաստանին դուրս թողնելու հարցին` Պուտինը պնդել է, թե «Ռուսաստանին որևէ մեկը դուրս չի թողել, պարզապես մյուս յոթ երկրների առաջնորդները այդ տարի չեն եկել Սոչիում նախատեսված հավաքին»:

Դիտվել է՝ 1117

Մեկնաբանություններ