ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ նախագահը քննադատել է ԱՄՆ- ին՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու համար

ՌԴ նախագահը քննադատել է ԱՄՆ- ին՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու համար
10.06.2018 | 21:18

ՌԴ նախագահը քննադատել է ԱՄՆ-ին` Իրանի միջուկային ծրագրի հարցով 2015-ի համաձայնություններից դուրս գալու համար, պնդելով, թե դա կարող է ապակայունացնել տարածաշրջանը: Ելույթ ունենալով Չինաստանում` Շանհայան համագործակցության հավաքին, Պուտինն ասել է, թե անհանգստացած է Վաշինգտոնի այդ որոշմամբ: «Ռուսաստանը կոչ է անում խստորեն և հետևողականորեն իրագործել այդ համաձայնությունները»` հայտարարել է Պուտինը` հավելելով. «Ռուսաստանը հավատարիմ կմնա ստանձնած պարտավորություններին»:

Դիտվել է՝ 1158

Մեկնաբանություններ