ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաստաբանը Սէֆիլյանի կալանքը փոխելու պատգամավորների երաշխավորագրերը ներկայացրեց դատարան

Փաստաբանը Սէֆիլյանի կալանքը փոխելու պատգամավորների երաշխավորագրերը ներկայացրեց դատարան
11.06.2018 | 16:02

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության 12 պատգամավորներ, այդ թվում՝ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը և այլք, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն անձնական երաշխավորագրեր են ներկայացրել Ժիրայր Սէֆիլյանին ազատելու համար: Ներկայացնելով ընդդիմադիր գործչի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը՝ նրա փաստաբանը միաժամանակ ներկայացրեց Սէֆիլյանի դիրքորոշումը՝ միջնորդությունը քննարկել այս գործով մյուս մեղադրյալներին ազատ արձակելուց հետո միայն:

Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց միջնորդության քննությունը՝ հայտարարելով, թե մեղադրյալների խափանման միջոցի հարցին կանդրադառնա դատավարության ավարտին, երբ հեռանա խորհրդակցական սենյակ: Առաջին ատյանի դատարանը Սէֆիլյանին դատապարտել է 10 տարի 5 ամսվա ազատազրկման, ընդդիմադիր գործիչը վերաքննիչ ատյանում պահանջում է արդարացում:

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ